Ներքին 5 ամիս առաջ - 21:07 20-05-2026

ՄԻՊ-ը ԵԱՀԿ դիտորդներին ներկայացրել է նախընտրական շրջանի անթույլատրելի, ագրեսիվ խոսույթը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի ու ագրեսիվ դրսևորումներին, խտրական և պիտակավորող խոսույթին։

Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։

Մանասյանն ընդգծել է, որ նման խոսույթը բացասական ազդեցություն ունի ինչպես հանրային միջավայրի, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության ու ամբողջ համակարգի վրա։
«Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ շեշտել է, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունը, իսկ պետական մարմինները նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է վարեն առավել զգայուն հանրային հաղորդակցություն»,- ասված է հաղորդագրությունում։

Մանասյանը խոսել է նաև Հայաստանում ազատությունից զրկման ձևով խափանման միջոցի կիրառման մեծ թվի, փակ հաստատություններում ինքնասպանությունների և ինքնավնասումների մասին։ Նա ընդգծել է, որ այս ոլորտներում համակարգային բարեփոխման անհրաժեշտություն կա։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել