Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:30 20-05-2026

Տանս մեջ էլ եմ վախենում․ թուրք վարչապետը թուրքերին լցրել ա ողջ Հայաստանով․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Օրերս Տիգրան Ավինյանը ՔՊ քարոզարշավի շրջանականերում պնդել է, որ միչև 2018 թվականը մարդիկ վախեցել են սրճարաններ գնալուց, նկատի ունենալով, որ Հայաստանում մարդիկ նույնիսկ ազատ չէին զգում իրենց առօրյա կյանքում՝ մինչև անգամ սրճարան գնալը։ Այդ հայտարարությունը լայն քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ, քանի որ շատերը այն գնահատեցին որպես չափազանցված և քաղաքական հռետորաբանության մաս։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Մինչև 2018 թվականը Դուք վախեցե՞լ եք սրճարան գնալուց»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ չի վախեցել, որոշներն էլ ասացին, որ հիմա ավելի վտանգավոր։

«Չէ, ես չեմ վախեցել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հիմա ավելի վտանգավոր է։ «Ոչ, բացարձակ։ Հիմա կարամ ասեմ ավելի վտանգավոր ա, քան մինչև 2018 թվականը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ թուրք վարչապետը թուրքերին լցրել է ողջ Հայաստանով։ «Ոչ, հիմա տանս մեջ էլ եմ վախենում։ Թուրք վարչապետը թուրքերին բերել, լցրել ա ամբողջ Հայաստանով մեկ։ Էդ ժամանակ էր ազատությունը, հիմա ա բռնակալը նստել ա, ինչ ուզում ա անում ա։ Թող Աստված էդ հրեշից ազատի մեզ»,- ասաց նա։

«Չէ, տենց բան չի կարող լինել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է

Ձեզ գուցե հետաքրքրի