Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:31 20-05-2026

Պուտինը պիտի ինձ օգնի փախնե՞լ. նա երբեք բաց կապով չի խոսում. Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանի մեղադրանքների մասին


Իմ ամբողջ տրեյնինգը դրա վրա է, որ ինքնատիրապետումդ չկորցնես, պատասխանատու պաշտոնի համար մարդը պետք է այդ թեստն անցնի, ի վիճակի է ինքն իրեն տիրապետել, թե ոչ, եթե ի վիճակի չէ, պետք է գնա, այլ գործ գտնի:

Այս մասին այսօր Քասախում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան իր ինքնատիրապետումը պահպանել կարողանալու հարցի:

Խոսելով Փաշինյանի մասին՝ նա ասաց. «Տհաս, տգետ, անգրագետ անձնավորություն է, նրա հետ այդ առումով մրցելն անհնար է: Ինքը և խոզ խանձող ա, ամեն ինչի փորձագետ ա, մսով ճաշ եփող ա»:

Քոչարյանը անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանի կողմից ակտիվորեն տարածվող այն լուրերին, թե գոյություն ունի ձայնագրություն, որտեղ ինքն իբր ՌԴ նախագահին խնդրում է աջակցել Հայաստանից փախչելու հարցում։ Քաղաքական գործչի խոսքով՝ Սիմոնյանի մակարդակն ու դաստիարակությունը բոլորին հայտնի են։ Քոչարյանը հիշեցրել է, որ իր երկրից դուրս գալու իրավունքը վաղուց սահմանափակված չէ, և ինքը տարեկան մի քանի անգամ մեկնում է արտերկիր. հետևաբար՝ ո՞րն է Պուտինի աջակցության իմաստը։

«Մարդկանց բզիկները կամ հոգեկան խանգարումները սովորաբար վարակիչ չեն համարվում, բայց տվյալ պարագայում, երևի վիրուսային է․․․իրար հետ շփվում են, փոխանցում են...»,- նշել է Քոչարյանը՝ ակնարկելով կառավարության ղեկավարի վարքագիծը։

Քոչարյանն ընդգծել է, որ Պուտինի հետ նման խոսակցություն երբևէ չի եղել, իսկ ձայնագրությունը կարող էր ստեղծվել արհեստական բանականության (ԱԲ) միջոցով. «Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում»։ Ինչ վերաբերում է ձայնագրության իսկության մասին Փաշինյանի հայտարարություններին, քաղաքական գործիչը հեգնել է՝ նշելով, որ Փաշինյանն ամեն ինչի «փորձագետ» է։ Այն հարցին, թե ինչով է բացատրվում ռուսական թեմայով Փաշինյանի հռետորաբանության փոփոխությունը, Քոչարյանը հիշեցրել է նրա վարքագիծը, երբ հարձակումներին հաջորդում են «հարաբերություններում խնդիրներ չկան» ոճի հայտարարությունները։ Քաղաքական գործիչը ենթադրել է, որ Փաշինյանը կա՛մ ինչ-որ մեկի պատվերն է կատարում, կա՛մ փորձում է հաճոյանալ մարդկանց։ «Դուք ուզում եք, որ ես աբսուրդային ինչ-որ իրավիճակներ պարզաբանեմ»,- նշել է Քոչարյանը։

Այդուհանդերձ, նա վստահ է, որ նման վարքագիծը կարող է մեծ խնդիրներ առաջացնել երկրի համար. նա առաջարկել է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կունենար նմանատիպ հռետորաբանությունն ԱՄՆ-ի հասցեին։

Քոչարյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը մեծ ամբիցիաներով հսկայական երկիր է, և նման ոճով հարաբերություններ կառուցելն անթույլատրելի է։


Մանրամասները տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան