Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 11:22 19-05-2026

Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զոհեր

Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զոհեր: Հրաձգությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Քլերմոնտ շրջանի իսլամական կենտրոնում, հայտնում է NBC News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ այն իրականացրել են երկու դեռահաս՝ 17 և 19 տարեկան, նրանք մահացու վիրավորել են 3 հոգու, այդ թվում՝ անվտանգության աշխատակցին, ով փորձել է բռնել հրաձիգներին:

Ընդհանուր առմամբ կա 5 զոհ, նրանց թվում են նաև երկու հարձակվողները: Նրանց մարմինները գտել են արտակարգ պատահարի վայրի կողքին գտնվող մեքենայի մեջ։ Քննիչները նշում են, որ ոստիկաններից ոչ մեկը հրազեն չի կիրառել:

Իշխանությունները հետաքննում են հնարավոր դրդապատճառը և կատարվածը դիտարկում են որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն:

Իսլամական կենտրոնի իմամը հայտարարել է, որ ներսում գտնվող բոլոր մարդիկ այժմ անվտանգության մեջ են:

Հրաձգությունից հետո Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը տեղեկացրել է, որ կուժեղացնի շրջանի մզկիթների, իսլամական կենտրոնների և այլ պաշտամունքային կառույցների պարեկությունը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»