Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 23:25 18-05-2026

Թրամփը «հետաձգել է Իրանի վրա հարձակումը», որը պիտի տեղի ունենար վաղը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում էր վերսկսել Իրանի վրա հարձակումները, սակայն մտափոխվել է՝ ընդառաջելով արաբական մի շարք պետությունների առաջնորդների խնդրանքին։

Ըստ Թրամփի՝ Կատարի էմիրը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը համոզել են նրան հետաձգել հարձակումը։

Ինչպես Թրամփը գրել է TruthSocial սոցցանցի իր էջում, դաշնակից երկրների առաջնորդները խնդրել են նրան «հետաձգել Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակումը», որը պիտի տեղի ունենար վաղը։

«Վերոնշյալ առաջնորդների նկատմամբ հարգանքից ելնելով՝ հանձնարարել եմ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Միացյալ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դանիել Քեյնին և Միացյալ Նահանգների զինված ուժերին, որ մենք չենք իրականացնի վաղվա համար նախատեսված հարձակումն Իրանի վրա, բայց նաև հանձնարարել եմ նրանց ցանկացած պահի պատրաստ լինել Իրանի վրա լիարժեք հարձակման, եթե չհաջողվի հասնել ընդունելի համաձայնագրի»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
08:47 Ռուսները նորից «բռնել» են սուտը․ «Հրապարակ»
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին