Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:41 18-05-2026

Մայրիկիս խոսքերից Փաշինյանն ընկել է ցնցումների մեջ. հրահանգ է եղել` աշխատանքից ազատեն

Այսօր Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը մեր բակում էր, ու մայրիկս աշխատանքի գնալու ճանապարհին չէր կարող այդ հնարավորությունը բաց թողնել՝ արտահայտելու իր տեսակետը Նիկոլ Փաշինյանին անձամբ, քանի որ քարոզարշավը ոչ միայն միակողմանի քարոզչություն անելու տեղ է, այլ նաև լսելու, թե մարդիկ իր մասին ինչ են մտածում:

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ խոսելով այսօր իր մոր և Նիկոլ Փաշինյանի միջև ծագած վիճաբանության մասին:

Ըստ փաստաբանի՝ իր մոր ելույթը երկու դրդապատճառ է ունեցել. նախևառաջ՝ մեր հայրենիքի շարունակական պարտվողական քաղաքականությունը և հայրենիքի վաճառքը՝ Արցախի կորուստը, և երկրորդ՝ անձնական դրդապատճառը, որովհետև այս ծախված պատերազմում նրա մայրը անհետ կորցրել է իր հարազատ եղբորը՝ բժիշկ, բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանին:

Սողոյանի մոր խոսքերից, թե Փաշինյանն իր հայրենիքը վաճառել է, Փաշինյանն ընկել է ցնցումների մեջ, հակադարձումները քանի որ առարկայազուրկ են եղել, փորձում է արժեզրկել այդ մարդուն, որն իրեն նման բան է ասել:

Փաստաբանն անդրադարձել է մորն աշխատանքից ազատելու հարցին. «Քաղաքական հրահանգը, այո, եղել է մայրիկիս ազատելու, որը արտահայտվել ա, որ իրեն առաջարկել են սեփական դիմումի համաձայն հեռանալ աշխատանքից, բայց քանի որ որևէ իրավական հիմք չի եղել, այս պահի դրությամբ աշխատանքից ազատման հրաման չունի: Մայրիկս չի ուզում և մտադիր չէ սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից, որովհետև ինքը շատ կարևոր և պատասխանատու աշխատանք է կատարում. չեմ վախենա ասեմ՝ շուրջ երեք տասնամյակ աշխատում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ ու գուցե և շատ ավելի մարդկանց կյանք է տվել, քան Նիկոլ Փաշինյանը խլել է իր իշխանավարման 8 տարիներին, և կարծում եմ՝ դեռևս շատ հայ մանուկներ պիտի լույս աշխարհ գան հենց մայրիկիս ձեռքերով»:

Սողոյանը նշել է, որ եթե լինեն աշխատանքից ազատման հրամաններ, դրանք կվիճարկվեն դատարանում:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան