Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 20:06 18-05-2026

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչ կձեռնարկի Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի նախագահական գրասենյակը։

«Իմ պարտականությունն է՝ հաշվի առնելով իմ դիրքն ու պատասխանատվությունը, անել անհնարինը՝ վճարելով ամենացածր գինը, որպեսզի դադարեցվի Լիբանանի և նրա ժողովրդի դեմ պատերազմը»,- նշել է նա պատգամավոր Միշել Դահերի և գյուղատնտեսական միությունների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Նախագահի խոսքով՝ Լիբանանի կողմից բանակցությունների համար սահմանված շրջանակը ներառում է իսրայելական ուժերի դուրսբերում, հրադադար, բանակի տեղակայում սահմանի երկայնքով, տեղահանված անձանց վերադարձ և Լիբանանին տնտեսական կամ ֆինանսական օգնություն:

«Մենք տեսել ենք պատերազմներ և տեսել, թե որտեղ են դրանք տարել Լիբանանը»,- ընդգծել է նա։

Նա նաև հաստատել է իր շարունակական ջանքերը լիբանանյան արտադրանքի համար Սաուդյան Արաբիայի հետ շուկաներ բացելու և լիբանանցի ֆերմերներին հարմարություններ ապահովելու համար, որպեսզի նրանք կարողանան գոյատևել երկրի առջև ծառացած դժվարին պայմաններում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները