Սպորտ 5 ամիս առաջ - 19:23 18-05-2026

Գոռ Մինասյանը հռչակվել է Ասիայի եռակի չեմպիոն

Հնդկաստանում կայացած ծանրամարտի Ասիայի 2026 թվականի առաջնությունում Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը նվաճել է հաղթողի կոչումը:

Արմսպորտի փոխանցմամբ՝ հանդես գալով +110 կգ քաշային կարգում՝ 31-ամյա մարզիկը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք՝ իր կարիերայում 3-րդ անգամ հռչակվելով Ասիայի չեմպիոն:

​Մինասյանի գլխավոր մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին էր, որը երկամարտի 445 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Իրանցի ծանրորդը հրում վարժությունում բարձրացրեց 261 կգ և սահմանեց համաշխարհային ռեկորդ, սակայն երկու վարժությունների հանրագումարով զիջեց առաջատարին: Լավագույն եռյակը եզրափակեց Հարավային Կորեան ներկայացնող Սոն Յոն Հվանը, որի վերջնական արդյունքը 416 կգ էր:

​Հատկանշական է, որ Ասիայի առաջնությունում Մինասյանի գրանցած վերջնական արդյունքը 6 կգ-ով գերազանցում է այն ցուցանիշը, որով հայաստանցի Վարազդատ Լալայանն ավելի վաղ նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին