Ներքին 3 ամիս առաջ - 14:16 18-05-2026

Դրամահավաքների վերաբերյալ բոլոր ահազանգերն ընթացք են ստանում․ Ժաննա Անդրեասյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Վերջին զանգի միջոցառումների նախաշեմին դպրոցներում դրամահավաքների վերաբերյալ ահազանգերը շարունակում են աճել՝ չնայած իշխանությունների այն հավաստիացումներին, որ 2018 թվականից ի վեր դպորցներում նման երևույթներ չկան։

Oragir.News-ի հետ զրույցում Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է հետևողական լինել դրամահավաքների բացառման հարցում և հիշեցրեց, որ նախորդ տարվանից ներդրվել է «մշակութային վերջին զանգի» ձևաչափը։ Նրա խոսքով՝ նոր մոտեցումը նպատակ ունի դպրոցների ուշադրությունը կենտրոնացնել բովանդակության, այլ ոչ թե շքեղության վրա։

«Մենք ներդրել ենք մշակութային վերջին զանգի ձևաչափ, որը դպրոցներին ուղղորդում է ավելի շատ կենտրոնանալ բովանդակության վրա, ոչ թե արտաքին ճոխության։ Դպրոցները հնարավորություն ունեն անդրադառնալու մեր մշակույթին, պատմությանը, գրողներին, կազմակերպելու ներկայացումներ։ Կարծում եմ՝ ճանապարհը սա է՝ ցույց տալ այլընտրանք և խրախուսել ավելի բովանդակային մոտեցումը»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ դրամահավաքների վերաբերյալ ստացվող բոլոր ահազանգերը ստանում են համապատասխան ընթացք։

«Այն դեպքերում, երբ նախարարության թեժ գծին կամ այլ եղանակով ստանում ենք ահազանգեր, դրանք համապատասխան ընթացք են ստանում։ Կրկին հորդորում եմ ծնողներին և շրջանավարտներին հասկանալ, որ տոնի բովանդակությունը որոշում են էմոցիաներն ու անկեղծությունը, ոչ թե ցուցամոլությունն ու արտաքին շքեղությունը»,- նշեց նա։

Անդրադառնալով Արագածոտնի մարզում դասի ժամին ՔՊ-ի քարոզարշավին դպրոցականների մասնակցության միջադեպին՝ Անդրեասյանը տեղեկացրեց, որ նախարարությունն արդեն պարզաբանումներ է պահանջել։ «Մենք հայտարարություն ենք տարածել, տեղեկատվություն ենք ստացել դպրոցներից և մարզից, և առաջիկայում կլինեն համապատասխան քայլեր։ Յուրաքանչյուր ահազանգի դեպքում, ըստ անհրաժեշտության, դիմում ենք նաև իրավապահ մարմիններին»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ կրթական համակարգը պետք է զբաղվի բացառապես կրթությամբ։ «Բազմիցս ասել եմ՝ կրթական համակարգը պիտի զբաղվի կրթությամբ։ Օրենսդրությունը հստակ սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական մասնակցության կանոնները, և դրանց խախտման ցանկացած դեպք դատապարտելի է»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով «Միասնության թվեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությանը՝ Անդրեասյանը նշեց, որ նախարարությունը ծանոթ է դրան։

«Խոսքը Արմավիրի տարածաշրջանային քոլեջի գրադարանավար աշխատակցի մասին է։ Ուսումնասիրել ենք նյութը, և համապատասխան ընթացք կտրվի նաև դրան»,- եզրափակեց Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից