Արտաքին 3 ամիս առաջ - 14:31 17-05-2026

ԱՄՆ-ը Իրանին կարգավորման գործընթացը շարունակելու հինգ պայման է ներկայացրել․ Fars

ԱՄՆ-ի նկատմամբ իրանական պահանջներին ի պատասխան՝ Վաշինգտոնը Թեհրանին ներկայացրել է իր սեփական հինգ պայմանները, որոնք, ամերիկյան վարչակազմի համոզմամբ, անհրաժեշտ են երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործընթացը շարունակելու համար։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fars գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն հրաժարվում է վճարել որևէ փոխհատուցում այն վնասի համար, որը հասցվել է իրանական տարածքի ռմբակոծությունների ժամանակ։

Բացի այդ, ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնը պնդում է Իրանից ԱՄՆ 400 կգ հարստացված ուրանի արտահանման և այն բանի վրա, որ Իրանի տարածքում կմնա միայն մեկ գործող միջուկային օբյեկտ։

Միացյալ Նահանգները, ինչպես նշում է Fars-ը, մտադիր չեն ապասառեցնել իրանական սառեցված միջոցների 25%-ից ավելին և հայտարարում են, որ բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, պատերազմի դադարեցման հարցը պետք է լուծվի բանակցությունների ընթացքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում