Ներքին 3 ամիս առաջ - 19:54 15-05-2026

Գյումրիում հիվանդանոց տեղափոխված 15 սաներից 2-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Այս մասին Panorama.am-ը զրուցեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

«15 երեխա է հոսպիտալացվել Գյումրու բժշկական կենտրոն՝ աղիքային վարակով։ Ընդհանուր այս պահի դրությամբ առողջական վիճակը գնահատվում է երկուսինը միջին ծանրության, հիմնականում մնացածինը՝ բավարար, առաջիկայում դուրս կգրվեն, վերցվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից համապատասխան նմուշառում՝ ըստ կարգի, 6-օրյա ժամկետում, որովհետև պետք է մեկը վերցվի բուժման ընթացքում՝ այս պահին և բուժումից հետո պիտի բականալիզը վերցվի, արդեն պատճառը պարզ կլինի, նախնական, թե աղիքային վարակ է։ Տարիքայինը 7-ից 15-տարեկան երեխաներ են, 5 տղա, 10 աղջիկ, կյանքին սպառնացող վտանգ և ծանր դեպքեր չունենք»,- ասաց ԱՆ խոսնակը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր