Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 շաբաթ առաջ - 15:32 15-05-2026

Ղազախստանն ընդունելի է, բայց ՌԴ-ն մտադիր չէ հայկական երկաթուղու կառավարումը վաճառել

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի երկաթուղային համակարգի սեփականատիրոջ հնարավոր փոփոխության շուրջ հանրային քննարկումների ֆոնին Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է հարցի լավագույն լուծումը և ի՞նչ կարող է նշանակել Ղազախստանի հնարավոր հետաքրքրվածությունը։

Պողոսյանի խոսքով՝ թեև ինքը թեման խորությամբ չի ուսումնասիրել, սակայն կոնցեպտուալ առումով լավագույն տարբերակն այն է, որ երկաթուղին պատկանի Հայաստանի Հանրապետությանը։

«Բնականաբար, լավագույն տարբերակը այն է, որ երկաթուղին պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն, ինչպես գիտենք, հայկական երկաթուղիները գտնվում են Հարավկովկասյան երկաթուղիների կառավարման ներքո, իսկ վերջիններս, որքանով տեղյակ եմ, առայժմ պատրաստակամություն չեն հայտնել վաճառելու կամ կոնցեսիոն պայմանագիրը խզելու հարցում»,- ասաց նա։

Քաղաքագետը կարևորեց նաև հարցի քաղաքական բաղադրիչը՝ նշելով, որ Ռուսաստանը շահագրգիռ կողմ է, և հայկական իշխանությունները պետք է կարողանան համոզել Մոսկվային հնարավոր փոփոխությունների հարցում։

«Երկաթուղու խնդիրը վաղուց վերածվել է նաև աշխարհաքաղաքական հարցի։ Ռուսաստանը հայկական իշխանություններին մեղադրում է արտաքին քաղաքական շրջադարձի մեջ, և այս համատեքստում հարցը միայն տնտեսական չէ»,- նշեց Պողոսյանը։

Անդրադառնալով տեսակետներին, թե Ղազախստանը կարող է հետաքրքրված լինել հայկական երկաթուղով, Պողոսյանը ենթադրեց, որ նման ընտրությունն ավելի շատ քաղաքական բնույթ կարող է կրել։

«Եթե ընդունենք, որ նման տարբերակ իսկապես քննարկվում է, ապա, ըստ էության, Ղազախստանը դիտարկվում է որպես այնպիսի երրորդ կողմ, որը կարող է ընդունելի լինել թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի լոգիստիկ կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից ևս կարող է դեր ունենալ նման սցենարների քննարկման մեջ։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Ղազախստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հավերժ բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։

Որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ղազախստանին փոխանցելու գաղափարն ուղղակիորեն կապված է Անկարայի և Աստանայի այս մերձեցմամբ, որը թուրքական կապիտալի միջնորդավորված ներթափանցման ռիսկեր է ստեղծում։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան