Ուղիղ եթեր
Ներքին 4 շաբաթ առաջ - 18:00 13-05-2026

Տորոնտո՝ բանակի փոխարեն․ Հայկակ Արշամյանի` ուսման ծարավ որդու «նշանակալի նվաճումը»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Իշխանական համակարգում ձևավորվել էր ավանդույթ. ընտրյալների երեխաները սովորում էին արտերկրում, պարտադիր զինծառայությունից ստանում տարկետում։ Իսկ հասարակ ընտանիքների զավակները հայտնվում բանակում, դիրքերում՝ առանց ընտրության իրավունքի։

Պետության երբեմնի հզոր կառույցներից մեկը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, տարիների ընթացքում վերածվել էր սովորական բյուրոկրատկան կառույցի։ Նրա ղեկավարներից մեկը՝ Հայկակ Արշամյանը, այսօր Հայաստանի դեսպանն է Հունգարիայում՝ այն երկրում, որի անունը հայ հանրության հիշողության մեջ կապվում է Ռամիլ Սաֆարովի աղմկահարույց արտահանձնման հետ։

Սակայն առավել ուշագրավը ոչ թե Արշամյանի դիվանագիտական կարիերան է, այլ նրա ընտանիքի շուրջ ձևավորված արտոնյալ միջավայրը։

Հրապարակված տվյալներից, թերևս ամենահետաքրքիրը կառավարության որոշման հիմքն է, ըստ որի՝ Հայկակի որդին՝ Արեգ Արշամյանը, ժամանակավորապես ազատվել է զինվորական ծառայությունից՝ ստանալով տարկետում։

Փաստաթղթում նշվում է, որ տարկետումը տրամադրվել է «նշանակալի նվաճումների» հիմքով, ինչը հնարավորություն է տվել Արեգ Արշամյանին մեկնելու ուսման՝ Տորոնտոյի համալսարանում։

Կառավարության որոշմամբ՝ նման արտոնություն կարող են ստանալ այն ուսանողները, ովքեր ընդունվել են միջազգային առաջատար բուհեր և ունեն համապատասխան կրթաթոշակային հիմքեր։



Փաստաթղթերից մեկում նշվում է նաև, որ 2005 թվականին ծնված Արեգ Արշամյանը հաշվառված է Երևանի Եզնիկ Կողբացի 2 հասցեի 63-64 բնակարաններում։




Այդ նույն փաստաթղթի ֆինանսական հատվածում առանձնացված է ավելի քան 11 միլիոն դրամի ցուցանիշը՝ «այլ եկամուտներ» տողով, սակայն որևէ բացատրություն չի տրվում, թե կոնկրետ ի՞նչ աղբյուրից է գոյացել այդ գումարը։



Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է այնպիսի համակարգի ներկայացուցչի, որը տարիներ շարունակ եղել է ՀՅԴ քաղաքական միջավայրում, երկար ժամանակ աշխատել է ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանի թիմում որպես օգնական, այնուհետև հարմարվել նոր իշխանություններին ու պահպանել ազդեցիկ դիրքերը։

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը, նույն թվականին ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, իսկ 2025-ի հունիսին նշանակվել Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Հայկակ Արշամյանի անվան հետ կապված աղմկոտ պատմությունները կապված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Ամենամեծ աղմուկը բարձրացավ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ «Հայաստան» հիմնադրամի հանգանակած միջոցներից շուրջ 52 միլիարդ դրամ փոխանցվեց ՀՀ պետական բյուջե։ Սփյուռքի և ընդդիմադիր շրջանակների կողմից Արշամյանը և հիմնադրամի ղեկավարությունը քննադատության ենթարկվեցին՝ միջոցների ոչ նպատակային կամ անթափանցիկ ծախսման կասկածների պատճառով։

Այսպիսով՝ հազարավոր ընտանիքների զավակներ պարտադիր զինծառայություն են իրականցնում՝ անկախ սոցիալական վիճակից, կրթությունից, ընտանեկան կապերից։ Բայց երբ խոսքը վերաբերում է նախկին նախարարի օգնականին, իշխանության հետ կապ ունեցող գործչին կամ դեսպանին, հանկարծ գործի են դրվում «նշանակալի նվաճումների» բացառիկ մեխանիզմները։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
17:54 Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար. Նարեկ Կարապետյան
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան