Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 09:35 13-05-2026

ԿԳՄՍՆ-ում՝ նախագահի օգնական, ԵՊՀ-ում՝ ամբիոնի ասիստենտ․ 1 անձ՝ 2 հաստիք

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ԿԳՄՍ նախարարի տեղակալի նախկին օգնական Սյուզաննա Բլբուլյանը միաժամանակ ներգրավված է պետական երկու կառույցներում, զբաղեցնում է երկու պատասխանատու պաշտոններ, ինչը հանրային կասկածներ է հարուցում։

Այսպես․ Սյուզաննա Բլբուլյանը միաժամանակ ներկայացված է և՛ Երևանի պետական համալսարանում որպես կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, և՛ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում որպես նախագահի օգնական։

Այսինքն՝ նա միաժամանակ աշխատում է միևնույն ոլորտի երկու հիմնարկներում։ Ուշագրավ է, որ նա ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնական է նշանակվել 2021-ին: Նույն թվից սկսել է աշխատել ԵՊՀ-ում, հիշյալ պաշտոնում։ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի օգնական սկսել է աշխատել 2023-ից։ Նույն թվականից ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնականի պաշտոնից։ Այս համընկնումները ևս կասկածների տեղիք են տալիս։



Ստացվում է՝ նույն անձը միաժամանակ ներգրավված է և՛ բարձրագույն կրթական հաստատության գիտակրթական աշխատանքներում, և՛ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթական քաղաքականություն մշակող իրականացնող օղակում։



Գուցե այս համատեղությունն օրենսդրությամբ արգելված չէ, սակայն առաջացնում է մի շարք հարցեր. որքանո՞վ են հստակ տարանջատված նրա գործառույթները երկու հիմնարկներում, արդյոք կա՞ ժամանակի և ռեսուրսների իրական բաժանում, և արդյոք բոլոր ֆինանսական հոսքերը թափանցիկ են հանրության համար։

Օրինակ՝ կարո՞ղ է նա, որպես ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի օգնական, նպաստել, որ ԵՊՀ հիշյալ ամբիոնը շատ ծրագրեր իրականացնի ու շատ փող ստանա։ ԵՊՀ գնումների և պայմանագրերի տվյալներում Սյուզաննա Բլբուլյանի անունը հանդիպում է մի քանի տարբեր տողերում՝ կապված ծառայությունների և ներգրավվածությունների հետ։ Սա ևս առաջ է բերում հարցեր՝ արդյոք այդ ներգրավվածությունները դասախոսական աշխատա՞նք են, թե՞ առանձին վճարովի պայմանագրեր, արդյոք դրանք կապ ունեն նրա մյուս պաշտոնի հետ, և արդյոք բացառվա՞ծ է շահերի բախման հնարավորությունը։



Օրենքը թույլ է տալիս պետական աշխատողներին միաժամանակ զբաղվել գիտակրթական գործունեությամբ, երբ չկա շահերի բախում։ Այս դեպքում խնդրահարույց է ոչ թե անձի զբաղվածությունը, այլ՝ միաժամանակ բուհերի կառավարման քաղաքականություն իրականացնող կառույցում աշխատելը և ամենամեծ բուհում ներգրավված լինելը։



Սյուզաննա Բլբուլյանի օրինակը ցույց է տալիս մի երևույթ՝ քաղաքականություն մշակողի և ակադեմիական ոլորտի փոխկապակցվածությունը, երբ նույն անձինք միաժամանակ զբաղեցնում են մի քանի պաշտոններ նույն ոլորտի տարբեր կառույցներում։ Այսպիսի փոխկապակցվածությունը ռիսկային չէ՞։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում