Ներքին 2 ամիս առաջ - 22:57 12-05-2026

Դրա մեջ ի՞նչ վատ բան կա. Ռաֆայել Երանոսյանը պատասխանել է քարոզարշավին մասնակցելու համար իրեն քննադատողներին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Ռաֆայել Երանոսյանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում այն բանից հետո, երբ Լենուղի գյուղում նրան նկատել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ քարոզարշավի ժամանակ։

Դերասանը որոշել է չլռել և պարզաբանել իր ներկայությունը։ Երանոսյանը շեշտել է, որ իր մասնակցությունը եղել է բնական և անձնական կապերով պայմանավորված։

Նա նշել է, որ ՏԿԵ նախարարի և մարզպետի հետ ունի բազմամյա մտերմություն: «Իմ գյուղն է, ապրում եմ այստեղ։ Ով գա՝ կմասնակցեմ, կլսեմ, կխոսեմ։ Իմ ընկերներն են եկել՝ մարզպետը, նախարարը, ում 15 տարուց ավելի է՝ ճանաչում եմ։ Ինձ ոչ ոք չի ստիպել, որ գնամ»,- պարզաբանել է դերասանը։

Դերասանի խոսքով՝ իր նպատակը եղել է ոչ թե լոկ քաղաքական աջակցությունը, այլ գյուղի հարցերի բարձրաձայնումը։ Նա շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների, մասնավորապես՝ մանկապարտեզի վերանորոգման համար և հույս հայտնել, որ մյուս խնդիրները նույնպես լուծում կստանան։

Անդրադառնալով քննադատություններին՝ Ռաֆայել Երանոսյանը նշել է, որ յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքի իրավունքը. «Դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Թե ում կընտրեմ կամ ինչպես կընտրեմ՝ դա իմ անձնական դիրքորոշումն է ու իմ կարծիքը»։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ