Ներքին 2 ամիս առաջ - 22:15 12-05-2026

Փաշինյանը ոչ մի կապ չունի հայկական շահի հետ. նա սպասարկել է բացառապես թուրք-ադրբեջանական շահերը

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում Սևակ Խաչատրյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, ընդդիմության հասցեին հնչող քննադատություններին, ինչպես նաև Էջմիածնի խնդիրներին։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ էլ որպես անձ չի սպասարկում Հայաստանի պետական շահերը։

«Նիկոլ Փաշինյանը, թե՛ որպես երկրում քաղաքականություն իրականացնող, թե՛ որպես անձ, ոչ մի կապ չունի հայկական շահի, Հայաստանի պետական շահի հետ։ Այս տարիների ընթացքում տեսել ենք, որ նա սպասարկել է բացառապես թուրք-ադրբեջանական շահերը, երբեմն նույնիսկ ավելի ջանասիրաբար, քան դա անում են Էրդողանն ու Ալիևը»,- ասաց նա։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարություններին, թե ընդդիմադիր ուժերը ղեկավարվում են արտաքին կենտրոններից, Խաչատրյանն ասաց, որ նման հայտարարություններով իշխանությունը փորձում է ազդել սեփական ընտրազանգվածի վրա։

«Ինքը շատ լավ գիտի, որ ընդդիմությանը վախեցնել չի կարող։ Այս տարիների ընթացքում տարբեր շարժումներ են եղել, ընդդիմությունը պայքարել է, և նա գիտի, որ դա չի աշխատելու։ Սրանք հերթական նախընտրական հայտարարություններ են՝ իր ընտրազանգվածին ցույց տալու համար, թե «տեսեք, նորից բռնելու եմ, նորից դատելու եմ»։ Բայց մարդիկ հարց են տալիս՝ 8 տարի ի՞նչ եք արել, ինչո՞ւ հենց ընտրություններից առաջ եք հիշում այս ամենը»,- նշեց նա։

Խաչատրյանի խոսքով՝ վարչապետի հայտարարություններում հաճախ բացակայում է տրամաբանությունը։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում տրամաբանություն գտնելը անշնորհակալ գործ է։ Առավոտ մի բան է ասում, ցերեկը՝ ուրիշ, երեկոյան՝ լրիվ այլ։ Գնում է բակերով, նախընտրական իր ոճով հայտարարություններ անում։ Բայց տեսնում ենք, որ ժողովուրդն ավելի ինտենսիվորեն մերժում է՝ անգամ չվերցնելով իրենց քարոզչական նյութերը»,- ասաց նա։

Խոսելով Փաշինյանի՝ ընդդիմադիր գործիչների լեզվական վրիպակների վերաբերյալ քննադատությունների մասին՝ Խաչատրյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ կարող է խոսքի ընթացքում վրիպել։

«Յուրաքանչյուր մարդ խոսելիս կարող է բառ կամ տառ սխալ ասել, այդ թվում՝ ինքը։ Եթե այդքան լավ գիտի հայերենը, թող Ալիևին պատասխանի, թող հայտարարի, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, թող ասի, որ Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն չի փոխելու»,- ընդգծեց նա։

Խաչատրյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ հայկական իշխանությունները պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերեն արտաքին սպառնալիքների նկատմամբ։

«Ալիևն ինքն է ասում՝ ինչ ուզել են Հայաստանից, ստացել են ու շարունակելու են ստանալ։ Թող Նիկոլ Փաշինյանն իր հայերենի իմացությամբ պատասխան տա թշնամի պետությանը, ոչ թե ընդդիմության դեմ պայքարի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան