Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 12-05-2026

Դեռ չեմ որոշել, համենայնդեպս՝ Փաշինյանին չեմ ընտրի․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Սա 2017 թվականից ի վեր առաջին հերթական ընտրությունն է, քանի որ նախորդ երկուսը (2018 և 2021 թթ.) եղել են արտահերթ: Պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ: Հունիսի 6-ին սահմանված է լռության օր, երբ ցանկացած քարոզչություն արգելված է: Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորներին հարց ուղղել․ «Հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելո՞ւ եք։ Ո՞ւմ եք մտադիր ընտրել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մասնակցելու է ընտրություններին, սակայն չցանկացավ հայտնել, թե ում կընտր, որոշներն էլ ասացին որ չեն մասնակցելու ընտրություններին։

«Եթե այստեղ լինեմ՝ այո, դեռ չեմ որոշել՝ ում կընտրեմ»,- պատասխանեց քաղաքացինեից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի որոշել դեռ, բայց Փաշինյանին չի ընտրի։ «Անպայման։ Դեռ չեմ որոշել, բայց համենայնդեպս Փաշինյանին չեմ ընտրի։ Չեմ սիրում իրան, ես իրան չեմ ընդունում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Սամվել Կարապետյանը ոչ մի թերություն չունի։ «Անպայման։ Էլ ում պիտի ընտրենք, ով որ աշխարհ տեսած ա, լսած ա, ունևոր ա՝ Սամվել Կարապետյանին։ Ինքը ոչ մի թերություն չունի էլի, համապատասխան ա էդ պոստի համար»,- ասաց նա։

«Անպայման, ընտրելու եմ ընդդիմությանը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»