Ներքին 2 ամիս առաջ - 14:20 12-05-2026

Դատապարտելի՞ է երեխաներին քարոզչության մեջ ներգրավելը, եթե իշխանական թիմի միջոցառումներին երեխաներ են մասնակցում. հարց նախարարին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խուսափեց պատասխանել Oragir.News-ի հարցին՝ երեխաների քաղաքական քարոզչության մեջ ներգրավման վերաբերյալ՝ առաջարկելով մնալ ասուլիսի շրջանակներում։ Հարցը հնչեց հունիսի 6-ին կայանալիք «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին նվիրված ասուլիսի ընթացքում։

Oragir.News-ը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ նախարարությունը պարբերաբար հայտարարում է դպրոցներում քարոզչության անթույլատրելիության մասին և շեշտում դրա վտանգները, արդյոք նախարարի համար դատապարտելի՞ է երեխաներին քաղաքական քարոզչության մեջ ներգրավելը, հատկապես այն պարագայում, երբ իշխանական թիմի միջոցառումներին ևս երեխաների մասնակցություն է արձանագրվում։

«Ես կուզեի մենք մնայինք ասուլիսի շրջանակներում։ Առաջարկում եմ, տիկին Անդրեասյան, ասուլիսի շրջանակներում մնանք։ Հարգելի գործընկերներ, երևի թե լիքը առիթներ կլինեն տիկին Անդրեասյանին քաղաքական հարցեր տալու, բայց եկեք մնանք այս միջոցառման շրջանակներում, որովհետև հատկապես մասնագիտական տեսանկյունից շատ կարևոր է, հիմա քաղաքական պրոցեսներ են ընթանում զուգահեռ, և շատ կարևոր է, որպեսզի դասական երաժշտության այս հրաշալի միջոցառումը չկորի մեր տեսադաշտից այս ամեն ինչի ֆոնին»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը:

Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ պատրաստ է ավելի ուշ անդրադառնալ հարցին։

«Ձեր հարցին ես հետո սիրով կպատասխանեմ, որովհետև էդտեղ որևէ բան չկա տարակուսելու կամ խուսափելու պատասխանից»,- ասաց Անդրեասյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
14:50 Լացում եմ, չկամ. Նազենի Հովհաննիսյանի արձագանքը Սոֆի Մխեյանի և Կարինայի պատրաստած ցնցող անակնկալին