Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 11:11 11-05-2026

Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկի տանիքից կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի գրեթե 5 տան տանիքներում՝ ընդհանուր մոտ 600 քառակուսի մետր տարածքով։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի մասնագետները։ Տեղում պարզվել է, որ նշված տները գազաֆիկացված չեն, հետևաբար հրդեհը գազի հետ առնչություն չունի։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, և բնակիչների, իսկ հետո արդեն հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումն այլ տներ։

Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել է։ Այրվել են տանիքներից մոտ 140 քմ հատված, մեկ տան երկրորդ հարկը և տանիքը՝ մոտ 40 քմ, մեկ տան երկրորդ հարկում՝ խոհանոցը և ջերմահարվել կից տան տանիքից մոտ 10 քմ հատված։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում