Ուղիղ եթեր
Արտաքին 4 շաբաթ առաջ - 16:44 10-05-2026

Օմսկում դպրոցական ավտոբուս է վթարվել. կան զոհ ու վիրավորներ

Մեկ երեխա է զոհվել, ևս յոթը վնասվածքներ են ստացել Օմսկի մարզի ավտոճանապարհին դպրոցական միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզի դատախազությանը։

Վթարը տեղի է ունեցել Տյումեն-Օմսկ մայրուղու 519-րդ կիլոմետրին՝ Օմսկի մարզի Տյուկալինսկ և Մալինովկա բնակավայրերի միջև։

Երեխաները «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսով վերադառնում էին Տյուկալինսկ քաղաքից, ուր կինոդիտման էին գնացել։

«ՃՏՊ-ի հետևանքով մեկ երեխա տեղում մահացել է, յոթ երեխա տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի պահին ավտոբուսի սրահում եղել է ութ երեխա»,- հայտնել են գործակալությանը։

Օմսկի մարզպետ Վիտալի Խոցենկոն հստակեցրել է, որ վթարից տուժածներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։