Ներքին 2 ամիս առաջ - 21:57 07-05-2026

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Մոսկվան անընդունելի է համարել Ուկրաինայի նախագահի՝ երևանյան ամբիոնից Ռուսաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքները։ Դեսպանին բողոք են փոխանցել՝ ՌԴ հասցեին «ահաբեկչական հայտարարություններ» անելու հարթակ տրամադրելու համար:

Զելենսկիի՝ Հայաստան այցին է անդրադարձել նաև ՌԴ արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ու ասել․ «Բրյուսելի ձագը»՝ Վլադիմիր Զելենսկին, Երևան այցի ընթացքում հայերին ցույց տվեց, թե Եվրամիությունն ինչ ապագա է պատրաստում նրանց համար»։

Ամենից շատ դիտված