Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 07-05-2026

«Հոկտեմբերի 27»-ը չեն բացահայտի․ Անդրանիկ Քոչարյանն անկապ դուրս ա տալիս, որ ձայն հավաքեն․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք: Վերջերս տեսա, որ արտաշիրիմում են արել իմ ընկերոջ՝ գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանը: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հույս հայտնելով, որ Արծրուն Մարգարյանի ինքնասպանությունն ի վերջո կբացահայտվի:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք Անդրանիկ Քոչարյանին, որ այս իշխանությունը Հոկտեմբերի 27-ի գործը կբացահայտի։ Ինչո՞ւ են այս գործի մասին միայն ընտրություններից առաջ հիշում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի հավատում Անդրանիկ Քոչարյանին, որոշներն էլ ասացին, որ նման կերպ փորձում են ձայներ ստանան։

«Ոչ, չեմ հավատում։ Երևի ուզում են ձայներ հավաքեն այդ ձևով»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ մեկի չի հավատում։ «Ես ոչ մեկի չեմ հավատում, որովհետև խարդախ են մեր հայերը։ Խաբում են, մենակ թե պաշտոն վերցնեն, փողերն էլ դնեն գրպանները»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Անդրանիկ Քոչարյանը ստում է։ «Ես իրան ընդհանրապես չեմ հարգում որպես մարդ։ Ինքը սուտ ա խոսում, ոչ մեկ էլ չի կարա դա բացահայտի, իզուր տեղը թող անկապ-անկապ դուրս չտա։ Թող հեռանան, ոչ մեկ իրանց չի ընդունում»,- ասաց նա։

«Չեմ հավատում, բացահայտեն էլ, չեն հայտարարի։ Կարիքը կա իրանց համար, հիշել են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
20:09 Մահացել է ՈւՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան
20:01 Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը