Ներքին 5 ամիս առաջ - 16:48 06-05-2026

Էվելինա Ստեփանյանի խոստովանությունն ու խորհուրդը` աղջիկներին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Էվելինա Ստեփանյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է անչափ ջերմ ու անկեղծ գրառմամբ՝ նվիրված ամուսնուն՝ Լևոնին։

Էվելինան, ով միշտ աչքի է ընկել իր ներդաշնակ ընտանիքով, այս անգամ բացահայտել է իրենց ամուր կապի գաղտնիքը։ Էվելինան նշել է, որ Լևոնն իր համար ոչ միայն սիրելի ամուսին է, այլև տարիների փորձություն անցած լավագույն ընկեր։

Նրա խոսքերով՝ ամուսնու տեսակն ու ջերմությունը դեռ շարունակում են զարմացնել իրեն։

«Չեք պատկերացնի ինչքան սեր մարդ ա իմ ամուսինն ու արդեն 8 տարվա լավագույն ընկերը»,- գրել է Էվելինան։

Դերասանուհին նաև դիմել է իր հետևորդ աղջիկներին՝ կոչ անելով կողակից ընտրելիս լինել չափազանց ուշադիր և առաջնորդվել բացառապես զգացմունքներով։

«Աղջիկներ, կողակից ընտրելն աշխարհի ամենապատասխանատու բանն ա, ընտրեք սրտով առաջնորդվելով, ընտրեք ՍՐՏՈՎՆԵՐԻՆ»,- հավելել է նա։

Էվելինայի և Լևոնի զույգը համարվում է հայկական շոու-բիզնեսի ամենաօրինակելի և կայուն զույգերից մեկը, իսկ նման անկեղծացումները միշտ մեծ ոգեշնչում են հանդիսանում նրանց լսարանի համար։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը