Արտաքին Ներքին 2 ամիս առաջ - 21:52 05-05-2026

Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»

Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»:

«Նրան վճռական բողոք է ներկայացվել և համապատասխան նոտա հանձնվել՝ կապված վերջերս հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների հետ»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Սիմոնյանը նախընտրական արշավի շրջանակում հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի գուբերնիա և կառավարվի Բելառուսի նման»։

Բելառուսի ԱԳՆ խոսնակ Վարանկովը պատասխանել է, որ Մինսկը թույլ չի տա Հայաստանի իշխանությունների «կարճատես ներկայացուցիչներին» սովորեցնել բելառուսներին, թե ինչպես վարել արտաքին քաղաքականություն՝ նման հայտարարությունը անվանելով դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում և նախընտրական պոպուլիզմ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից