Արտաքին 4 ամիս առաջ - 21:47 04-05-2026

Մայիսի 8-ին և 9-ին հայտարարվում է հրադադար՝ ի պատիվ Հաղթանակի տոնակատարության․ ՌԴ ՊՆ

Մայիսի 8-ին և 9-ին հայտարարվում է հրադադար՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության․ այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն;

ՌԴ զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար։

Հրադադարի հայտարարության կապակցությամբ Ռուսաստանը ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի իր օրինակին։

ՌԴ ՊՆ-ն ուշադրություն է հրավիրել Կիևի ռեժիմի ղեկավարի՝ Երևանում արված հայտարարության վրա, որտեղ հնչել են սպառնալիքներ մայիսի 9-ին Մոսկվային հարված հասցնելու մասին։

Եթե Ուկրաինան փորձի իրագործել իր հանցավոր ծրագրերը՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունը խափանելու նպատակով, ՌԴ ԶՈւ-ն պատասխան հարված կհասցնի Կիևի կենտրոնին։

Ռուսաստանը, չնայած ունեցած հնարավորություններին, մարդասիրական նկատառումներից ելնելով, նախկինում զերծ էր մնացել Կիևի կենտրոնին հարվածներ հասցնելուց։

ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին՝ ժամանակին լքել քաղաքը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում