Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 21:24 04-05-2026

Թրամփը սպառնացել է Իրանին՝ ԱՄՆ նավերի վրա հարձակման դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կջնջվի երկրի երեսից», եթե հարձակվի «Project Freedom» նախաձեռնության շրջանակում գործող ամերիկյան նավերի վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Fox News-ը, Թրամփը նման հայտարարություն է արել հեռուստաալիքի լրագրող Թրեյ Յինգստի հետ հարցազրույցում։

«Եթե նրանք հարձակվեն մեր նավերի վրա, Իրանը կջնջվի երկրի երեսից»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ կարծում է՝ Իրանը դարձել է շատ ավելի ճկուն խաղաղ բանակցություններում։

Թրամփը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը շարունակաբար ուժեղացվում է։

«Մենք ունենք շատ ավելի բարձր որակի զենք և զինամթերք, քան նախկինում։ Մենք ունենք լավագույն տեխնիկան։ Մենք ունենք բազաներ ամբողջ աշխարհում, որոնք լիովին համալրված են տեխնիկայով։ Մենք կարող ենք օգտագործել այդ ամենը, և կօգտագործենք, եթե անհրաժեշտ լինի»,- հայտարարել է նա։