Ներքին 3 ամիս առաջ - 18:42 04-05-2026

Փաշինյանն ու Զելենսկին հանդիպել են. հայտնի է՝ ինչ են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության զարգացման հեռանկարները։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

«Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։

Նշենք, որ Փաշինյանն ու Զելենսկին անգլերեն են զրուցել։

Ամենից շատ դիտված