Ներքին 2 ամիս առաջ - 10:58 04-05-2026

Հայոց ցեղասպանությունից հետո որևէ մեկի մտքով կանցնե՞ր, ասենք, Ջեմալի կամ Թալեաթի հետ սելֆի անել. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սելֆի Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանի ձեռքերով Արցախը հայաթափ անողներից մեկը (կամ՝ մի քանիսը), Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը, Արցախում հայերի էթնիկ զտում իրականացնողը (կամ՝ իրականացնողներից մի քանիսը) եկել է (են) Երևան, քայլում է (են) Երևանի փողոցներով ու ցինիկաբար հայտարարում, որ Բաքվում կքննարկի (կքննարկեն) հայ գերիների հարցը։

Փափուկ ուժի կիրառումն ու հիբրիդային պատերազմը հենց սա է։ 21-րդ դարում գեբելսյան քարոզչամեքենան կատարելագործվել է և դահիճները ներկայանում են՝ որպես մարդասերներ։

Զոհերին մնում է դահիճներով հիանալն ու հետները սելֆի անելը։

Հայոց ցեղասպանությունից հետո որևէ մեկի մտքով կանցնե՞ր, ասենք, Ջեմալի կամ Թալեաթի հետ սելֆի անել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել