Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 16:44 02-05-2026

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ժամանելու Հայաստան և չի մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Հայտնում է DPA գործակալությունը։

«Գերմանիայի կանցլերը չի կարող ուղևորվել՝ այլ պարտավորությունների պատճառով։ Նա արդեն մասնակցել է քաղաքական համայնքի 2 հանդիպման և ակտիվ կապի մեջ է բազմաթիվ մասնակիցների հետ»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ ի պատասխան DPA գործակալության հարցման:

Նշվում է, որ Մերցը մայիսի 4-ին Բեռլինում կմասնակցի Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահության նիստին։ Կանցլերի մասնակցությամբ այլ հրապարակային միջոցառումների մասին կառավարության մամուլի ծառայությունը դեռ չի հայտնել: