Ներքին 2 ամիս առաջ - 18:00 02-05-2026

ՊԵԿ-ից մինչև ՀԷԿ-եր․ եթե «յուրային» ես, օրենքը կարող ես շրջանցել․ Մաշադյանի պատմությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Նոր Հայաստանում «կոռուպցիայի դեմ պայքարի» մասին բարձրաձայն հայտարարությունները և գործող իշխանությունների հռչակած՝ «օրենքի առաջ բոլորի հավասարության» սկզբունքը կարծես՝ շարունակում է բախվել իրականությանը, իսկ ընտրովի արդարադատության մասին խոսակցությունները նոր թափ են ստանում։ Խոսքը վերաբերում է վարչապետի ընտանիքի հետ կապ ունեցող անձանցից մեկին՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ թոռ Ռաֆիկ Մաշադյանին։

Փաստաթղթային տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Մաշադյանի ընտանիքի անունով տարբեր տարիներին գրանցվել են մի շարք ընկերություններ, այդ թվում՝ հիդրոէլեկտրակայաններ շահագործող ՍՊԸ-ներ։ Առանձնահատուկ ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ այդ ակտիվների ձևավորումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Մաշադյանը զբաղեցրել է պետական պաշտոններ (2001–2013 թվականներին), այդ թվում՝ ՊԵԿ համակարգում։



Փաստաթղթերը վկայում են, որ Ռաֆիկ Մաշադյանի պաշտոնավարման տարիներին նրա կնոջ անունով գրանցվել են ՀԷԿ-եր շահագործող ընկերություններ։ Այս հանգամանքը ողջամիտ հարցեր է առաջացնում՝ արդյոք չի՞ եղել շահերի բախում, և պաշտոնատար անձը ներգրավված չի՞ եղել ձեռնարկատիրական գործունեության մեջ։



Հարկ է նշել, որ օրենսդրությունը հստակ սահմանափակումներ է դնում պետական պաշտոնյաների համար՝ ձեռնարկատիրական գործունեության մասով։ Սակայն նման դեպքերում հաճախ կիրառվում է նույն սխեման՝ ակտիվները ձևակերպվում են ընտանիքի անդամների անունով։

Հատկանշական է նաև, որ խոսքը մեկ ընկերության մասին չէ։ Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս բազմակի ներգրավվածություն նույն ոլորտում՝ էներգետիկայում, որը համարվում է բարձր եկամտաբեր ոլորտ։

Այս ամենի ֆոնին առավել անհասկանալի է իրավապահ մարմինների լռությունը․ ո՛չ պարզաբանումներ, ո՛չ ուսումնասիրություններ, ո՛չ էլ հրապարակային գնահատականներ։ Սա այն դեպքում, երբ իշխանությունը բազմիցս հայտարարել է «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» սկզբունքի մասին։

Ստացվում է՝ Հայաստանում շարունակում է գործել հին, բայց լավ ծանոթ սկզբունքը՝ եթե «յուրային» ես՝ հարցեր չեն տրվում։


Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանի և Ռաֆիկ Մաշադյանի միջև առկա բարեկամական կապը և դրա շուրջ հյուսված պատմությունները հանրային քննարկման առարկա դարձան 2019 թվականին։ Ի դեպ, ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ Մաշադյանը ՊԵԿ կոռումպացված գործիչներից մեկն է եղել։

Մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռաֆիկ Մաշադյանի պաշտոնական վերելքը պայմանավորված է Աննա Հակոբյանի հետ ունեցած բարեկամությամբ։ Ի պատասխան՝ Աննա Հակոբյանը պարզաբանեց, որ նա իր խորթ մորաքրոջ թոռն է, որին վերջին անգամ տեսել է 2010 թվականին։

Հավելենք, որ Մաշադյանի որդին՝ Հարություն Մաշադյանը, ևս զբաղեցրել է բարձր պաշտոններ (օրինակ՝ Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ)։ Մամուլը հաճախ է անդրադարձել Մաշադյանների ընտանիքի տպավորիչ ունեցվածքին և եկամուտներին։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը
10:30 Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարածքում ուկրաինական հարվածների թիրախների ցանկի թարմացման մասին