Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:00 01-05-2026

Մի ծիծաղեցրեք․ աշխատողների իրավունքները պաշտպանված չեն․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում: 1889 թվականին, Փարիզի Կոնգրեսը որոշեց, որ միջազգային պրոլետարիատը պետք է միավորվի և պայքարի իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար: Որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգն իշխանություններին իր պահանջները կներկայացնի: 20-րդ դարասկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: Այդ տարիներին մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով ավանդական շքերթով։ Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գիտե՞ք՝ ինչ օր է այսօր։ Հայաստանում աշխատողների իրավունքները պաշտպանվա՞ծ են»։

Հարցվածների մի մասը նշեց, որ աշխատողների իրավունքները մասամբ են պաշտպանված, որոշներն էլ ասացին, որ այսօր այդ իրավունքները պաշտպաված չեն։

«Հա, աշխատանքի միջազգային օրն ա։ Կարծում եմ աշխատողների իրավունքները մասամբ են պաշտպանված»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այսօր այնքան խնդիր ունենք, որ ոչ մի տոն չի հետաքրքրում։ «Լավ էլի, էսօր ոչ մի տոն մեզ չի հետաքրքրում, մենք էնքան պռոբլեմ ունենք, որ ոչ մի տոն, ոչ մի ելույթներ, որ հիմար միջոցառումներ են անում, մեզ չի հետաքրքրում։ Մենք լուրջ անհանգիստ ենք մեր երկրի համար։ Աշխատողների իրավունքները պաշտպանված չեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ աշխատողների իրավունքները որոշ չափով են պաշտպանված։ «Աշխատավորների օը, որոշ չափով պաշտպանված են, բայց ոչ 100%-ով։ Իմ փորձից ասեմ, հիմնարկներ կան, որ ավելի լավ ա գործունեություն չծավալեն, քան սենց աշխատեն»,- ասաց նա։

«Մի ծիծաղեցրեք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը