Ներքին 2 ամիս առաջ - 09:00 01-05-2026

Չքավորությունից դեպի ՔՊ․ Սարիկ Մինասյանի «փրկության» պատմությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՔՊ-ական գործիչ Սարիկ Մինասյանի քաղաքական գործունեությունը վերջին տարիներին մշտապես ուղեկցվել է ուշագրավ և աղմկոտ քննարկումներով։ Մամուլում և սոցիալական ցանցերում նրա անունը բազմիցս շրջանառվել է ոչ միայն քաղաքական դիրքորոշումների, այլև «կենցաղային» պատմությունների համատեքստում, ինչը, ի դեպ, շատ բնութագրական է։

Եթե մի պահ մի կողմ դնենք քաղաքական դաշտի սովորական աղմուկը, ապա կստացվի բավական հետաքրքիր պատկեր, որտեղ հերոսները ոչ թե բարձր հարթակներում մեծ-մեծ խոստումներ են հնչեցնում, այլև ներկայանում են շատ ավելի խղճուկ կերպարով, երբեմն ամենաառօրեական դատական նյութերում։

Օրինակ՝ ըստ դատական գործի նյութերի, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել Սարիկ Մինասյանի դեմ՝ 34,800 դրամ պարտքի պահանջով։ Դեպքը տեղի է ունեցել այն 2019–2021 թվականներին, երբ Մինասյանը քաղաքական դաշտում հանդես էր գալիս ոչ իշխանական ԼՀԿ շրջանակներում։ Գործը գրանցված է ՇԴ/1334/03/21 համարով, իսկ քննությունն իրականացվել է Շիրակի մարզի դատարանում՝ դատավոր Անի Ռազմիկի Աթանեսյանի վարույթում։



Բազմաթիվ ճամբարներ փոխած Սարիկ Մինասյանի հետ կապված սկանդալային կամ առնվազն քննարկման արժանի դրվագները միայն այստեղ չեն ավարտվում։

2024 թվականի փետրվարի 1-ից 2025 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի գույքի և եկամուտների հայտարարագրում Սարիկ Մինասյանի եկամուտները Գյումրու քաղաքապետարանից կազմել են ընդամենը մոտ 496,965 դրամ։ Միևնույն ժամանակ, հայտարարագրում նշված է նաև, որ նույն ժամանակահատվածում նա ստացել է շուրջ 4.8 միլիոն դրամ եկամուտ՝ Միասնական սոցիալական ծառայությունից։

Եվ այստեղ արդեն սկսվում է հետաքրքիր համադրությունը։ Համեստ աշխատավարձային տվյալների ֆոնին հայտարարագրում հայտնվում են նաև երկու ավտոմեքենա՝ Mercedes-Benz մակնիշի, համապատասխանաբար 2008 և 1998 թվականների արտադրության։

Իհարկե, պաշտոնական փաստաթղթերում առկա թվերը հաճախ ավելի խոսուն են, քան երկար ելույթները, հատկապես երբ խոսքը վերաբերում է այն նույն մարդկանց, որոնք հասարակությանը հաճախ դասեր են տալիս պատասխանատվության և օրինապահության մասին։

Եվ երբ համադրվում են դատական պարտքը, եկամուտները և ունեցվածքի հայտարարագիրը, ստացվում է մի պատկեր, որն, ինչքան էլ փորձես շրջանցել, միևնույն է դառնում է հասարակական քննարկման առարկա։

Գաղտնիք չէ նաև, որ Սարիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին համարում է իր համար «փրկիչ»։



Փաստացի, ՔՊ-ն Սարիկ Մինասյանի համար դարձավ այն հանգրվանը, որը թույլ տվեց մնալ իշխանական համակարգի ներսում՝ օգտվելով դրա ընձեռած հնարավորություններից։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը
10:30 Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարածքում ուկրաինական հարվածների թիրախների ցանկի թարմացման մասին