Ներքին 1 ամիս առաջ - 16:35 30-04-2026

Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել հոր գերեզմանին

Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլատրել այցելել Լոռու մարզ՝ հոր գերեզմանին։

Այս մասին հայտնում է Ազատությունը:

Դատարանն ասաց՝ որքան էլ հարցը բարոյական տեսանկյունից կարևոր է, դատավորը սահմանափակված է օրենքով, Սահմանադրությամբ։

Ասաց՝ փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը հիմնավորված չէ։

Այս մերժումից հետո փաստաբանները նոր միջնորդություն ներկայացրեցին՝ առաջարկելով տնային կալանքը վերացնել ու կիրառել վարչական հսկողություն, որ Կարապետյանը կարողանա ազատ տեղաշարժվել ու մեկնել Լոռու մարզ։

Նախորդ նիստին դատարանը երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ