Ներքին 3 ամիս առաջ - 18:59 29-04-2026

Ինչ էր սպասվում Անահիտ Կիրակոսյանին ներկայացումից հետո. հուզիչ կադրեր

Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի համար երեկ առանձնահատուկ ու հիշարժան օր էր։ Նրա ծննդյան տոնը սկսվեց կեսգիշերից և ավարտվեց բեմի վրա՝ լի ջերմությամբ, սիրով ու անսպասելի անակնկալներով։

Տոնական օրվա մեկնարկը տրվեց ամենահուզիչ ձևով։ Դուստրերը՝ Լաուրան և Աննան, որոշել էին մայրիկին զարմացնել հենց կեսգիշերին։ Չնայած Անահիտի ամուսնալուծությանը՝ կադրերից պարզ է դառնում, որ նա պահպանել է հրաշալի և չափազանց մտերիմ հարաբերություններ աղջիկների հետ։

Անակնկալի սեղանը զարդարված էր շքեղ վարդերով, նրբաճաշակ տորթով և մոմերով։ Սակայն ամենաթանկը մակագրություններն էին. «Միշտ ժպիտով եմ հիշում մեր առաջին հանդիպումը... Այդ օրվանից սկսվեց մի կապ, որը տարիների ընթացքում դարձավ ինձ համար ամենաթանկը», - գրել էր Լաուրան իր սթորիում։

Տեսանյութում երևում է նաև Անահիտի փոքրիկ որդին, ով ծովահենի գլխարկով միացել էր շնորհավորանքներին։ Դերասանուհին չի կարողացել զսպել հույզերը և ջերմորեն գրկել է զավակներին։

Եթե օրը սկսվել էր ընտանեկան ջերմությամբ, ապա ավարտվեց գործընկերների ու երկրպագուների բուռն ծափողջյունների ներքո։ Երեկոյան, ներկայացման ավարտից հետո, Անահիտին սպասում էր ևս մեկ անսպասելի անակնկալ։

Հենց թատրոնում կազմակերպված այս տոնը լեցուն էր ծաղիկներով և անկեղծ ժպիտներով, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան սիրված է դերասանուհին թե՛ տանը, թե՛ աշխատանքում։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում