Արտաքին 2 ամիս առաջ - 09:33 29-04-2026

Կիմ Չեն Ընը հուշարձան է կառուցել Ուկրաինայի դեմ կռված հյուսիսկորեացի զինվորների համար

Հյուսիսային Կորեայում տեղի է ունեցել «Արտասահմանյան ռազմական գործողությունների և պայքարի հաջողությունների հիշատակի թանգարանի» հանդիսավոր բացումը։

Հուշարձանը նվիրված է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից կռված և զոհված հյուսիսկորեացի զինվորներին։

Բացման արարողությանը, Կիմ Չեն Ընի հետ միասին, ներկա են եղել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Իր ելույթում Կիմ Չեն Ընը կոչ է արել Ռուսաստանի հետ գործընկերությունը առավել հզոր դարձնել։

Հարավային Կորեայի հետախուզության (NIS) տվյալներով՝ Ռուսաստանում տեղակայվել է ավելի քան 15.000 հյուսիսկորեացի զինվոր, որոնցից մոտ 6000-ը զոհվել են,, իսկ 4000-ը՝ վիրավորվել։

Հուշարձանի բացումը խորհրդանշական կերպով համընկել է Կուրսկի մարզից ուկրաինական ուժերի դուրսբերման տարեդարձի հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից