Մամուլ 1 ամիս առաջ - 07:46 28-04-2026

Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. Փաստ


«Փաստ» թերթը գրում է.

«Կիրակնօրյա հրապարակային համերգի հետ կապված իշխանությունները ցույց են տալիս կադրեր, որ հրապարակը լեփ-լեցուն էր: Հպարտանում են: Տարբեր կադրեր կան տարբեր ռակուրսներով: Լավ, ընդունենք՝ լեփ-լեցուն էր: Ասենք՝ մի 30 հազար մարդ կար:

Հա, բայց բեմից ելույթ էին ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համար էլ կարող էր այդքան մարդ հավաքվել հրապարակում, ով էլ դա կազմակերպեր՝ իշխանությունը, ընդդիմությունը, թե որևէ պրոդյուսերական կենտրոն:
Դեռ մի կողմ թողնենք, որ նշված հրապարակում քիչ չէին օտարազգի աշխատանքային միգրանտները, զբոսաշրջիկները, նաև դեռահասները, որոնք ընտրության իրավունք չունեն: Ընդհանուր առմամբ, քանի մարդ էլ լիներ հրապարակում, այդ մարդկանց ոչ մի դեպքում չպետք է շփոթել ընտրազանգվածի կամ էլեկտորատի հետ:

Որևէ անվճար համերգ դեռ ոչինչ չի նշանակում: Դա ո՛չ նշանակում է, որ հրապարակ եկածները Նիկոլ Փաշինյանին են ընտրելու, ո՛չ էլ նշանակում է, թե չեն ընտրելու: Էլեկտորատը պետք է փնտրել այլ տեղ՝ Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերում, քաղաքներում, գյուղերում: Բայց ոչ համերգային հարթակներում կամ պարահրապարակներում:

Ցանկացած ուժ (ուժեր), որ ցանկանում է ընտրություններում հաջողության հասնել, պետք է ստանա (ստանան) 600 հազարից 800 հազար ձայն: Եթե նույնիսկ ընդունենք, որ հրապարակում բոլոր 30 հազարն էլ Նիկոլ Փաշինյանի ընտրող են (չնայած, ինչպես նշեցինք, դա անհնար է), միևնույնն է, ընտրություններին մասնակցելու է մոտ 1,4-1,5 մլն մարդ: Իհարկե, մյուս կողմից՝ նաև մեծ սխալ կլինի, եթե ընդդիմադիրները սկսեն մտածել, թե անկյալ վարկանիշով իշխանությունն էլեկտորատ չունի: Չի՛ լինում այդպես: Խնդիրն այն է, թե որքան ունի: Ու ընդդիմության հիմնական աշխատանքային ուղղությունն այն պետք է լինի, թե ինչպես անեն, որ հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին, որ ընտրության մասնակիցների ճնշող մեծամասնությունը մերժի գործող իշխանությանն ու նախապատվությունը տա հիմնական ընդդիմադիր ուժերից մեկնումեկին: Սա է հիմնականը: Այլ ոչ թե այն, թե ում կազմակերպած համերգին քանի հոգի եկավ: Համերգ է, նայում ու լսում են, էլի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան