Ուղիղ եթեր
Մամուլ 5 ամիս առաջ - 07:30 28-04-2026

Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Առողջապահության ազգային ինստիտուտ-ը շարունակում է առանցքային դեր ունենալ առողջապահության համակարգի քաղաքականությունների մշակման և կիրառման գործընթացում՝ կենտրոնացնելով կարևոր որոշումների ընդունման լծակներ։

Ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները ներառում են բժշկական կլինիկական ուղեցույցների և չափորոշիչների մշակում, դրանց ներդրման և վերահսկման մեխանիզմների ձևավորում, ինչպես նաև համակարգի արդյունավետության գնահատման նպատակով տվյալների հավաքագրում և ազգային զեկույցների պատրաստում։ Բացի այդ, կառույցը պատասխանատու է նաև առողջապահական կադրային ներուժի վերաբերյալ տվյալների բազայի ձևավորման համար։

Կառույցը ղեկավարում է Ալեքսանդր Բազարչյան-ը, ով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան-ի հետ համարվում է ոլորտում ազդեցիկ որոշում կայացնողներից։ Երկուսն էլ դիտարկվում են որպես նախկին նախարար Արսեն Թորոսյան-ի ձևավորած թիմի ներկայացուցիչներ։
Ինստիտուտի կանոնադրական լիազորությունների շրջանակում Բազարչյանն ու Նանուշյանը ներգրավված են համակարգային կարևոր որոշումների կայացման գործընթացում։ Այս համատեքստում ոլորտում առկա մի շարք դժգոհություններ հաճախ կապվում են հենց կառավարման և քաղաքական ուղղորդման այս շղթայի հետ։

Փորձագիտական շրջանակներում ընդգծվում է, որ առողջապահության համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է նման կառույցների թափանցիկությունից և հաշվետվողականությունից, հատկապես այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է չափորոշիչների սահմանման և դրանց կիրառման վերահսկմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները