Ներքին 5 ամիս առաջ - 22:09 27-04-2026

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը մարդկանց հետ խոսում է սեռական բնույթի հայհոյանքներով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընդունված էթիկայի կանոնագրքի անհրաժեշտությունը, կարծես, առաջին հերթին հենց կուսակցության որոշ ներկայացուցիչներին է վերաբերում։

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը, հանրությանը հայտնի որպես «մեր Սարիկ», կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Հրապարակված ձայնագրության մեջ, ըստ տարածված տեղեկությունների, Մինասյանը մարդկանց հետ խոսում է սեռական բնույթի հայհոյանքներով և ոչ հրապարակային խոսույթին հարիր բառապաշարով։

Սա նոր դեպք չէ․ օրեր առաջ նա նույնքան տաքարյուն և անհարգալից պահվածք էր ցուցաբերել նաև սոցիալական ցանցերում իրեն քննադատող օգտատերերի նկատմամբ։ Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Աղվան Դավթյանի մեկնաբանությանը նա պատասխանել էր վիրավորական արտահայտությամբ, որը հետագայում հեռացվել է մեկնաբանություններից, սակայն սքրինշոթերը պահպանվել են։

Հանրության քննադատությունների ֆոնին Սարիկ Մինասյանը արդարացել էր և ներողություն խնդրել։

«Հայկական մտածելակերպին տուրք տալով` որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։ Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը»,-սոցցանցի իր էջում գրել էր Մինասյանը։

Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձից հանրությունը սպասում է զսպվածություն, պատասխանատվություն և խոսքի մշակույթ։ Փոխարենը, երբ հանրային դեմքը ներկայանում է փողոցային բառապաշարով ու վիրավորական վարքով, դա ոչ միայն անհատական խնդիր է, այլ նաև քաղաքական թիմի արժեհամակարգի ցուցիչ։

Նման վարքագիծը դժվար է համատեղել իշխանության կողմից մշտապես շեշտվող «հպարտ քաղաքացու» գաղափարի հետ, երբ հենց քաղաքացին է դառնում անհարգալից վերաբերմունքի թիրախ։

Տեսանյութը՝ այստեղ:

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան