Ավելին 2 ամիս առաջ - 11:33 27-04-2026

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին հայտնում է Ինթերֆաքսը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները թանկացել են 2,07 դոլարով (1,97%)՝ հասնելով բարելի դիմաց 107,4 դոլարի: Ուրբաթ օրը Brent-ը թանկացել էր 0,26 դոլարով (0,25%)՝ հասնելով բարելի դիմաց 105,33 դոլարի:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն այդ ժամանակահատվածում Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում թանկացել են 1,6 դոլարով (1,69%)՝ հասնելով բարելի դիմաց 96 դոլարի: Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագրի գինը նվազել էր 1,45 դոլարով (1,5%)՝ հասնելով բարելի դիմաց 94,4 դոլարի:

Անցյալ շաբաթ Brent-ը թանկացել էր 17%-ով, իսկ WTI-ը՝ 14%-ով:

Goldman Sachs-ի վերլուծաբանները բարձրացրել են ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի համար Brent-ի գնի կանխատեսումը՝ 80 դոլարից հասցնելով 90 դոլարի՝ նշելով հակամարտության պատճառով Պարսից ծոցում նավթի արդյունահանման կրճատման մասին:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը