Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 17:31 26-04-2026

Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականն է. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ:

«Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից։

Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը։ Սպորտը շարունակում է միավորել տարբեր ազգերին՝ ստեղծելով ուժի, հարգանքի և համերաշխության հարթակ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված