Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 09:00 26-04-2026

Զանգվածային ծառահատումներ՝ Մարտունիում. համայնքապետն ավագանու վրա թքած ունի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցներում ճանապարհի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ սկսվել են զանգվածային ծառահատումներ, ինչը առաջացրել է տեղաբնակների զայրույթը։ Քաղաքացիների և ավագանու որոշ անդամների պնդմամբ՝ ընթացող գործընթացը ոչ միայն թափանցիկ չէ, այլև հակասում է օրենքով սահմանված ընթացակարգերին։



Ըստ առկա տեղեկությունների՝ հատման ենթակա ծառերը 64-ն են, որոնցից առնվազն 11-ն արդեն հատվել է։ Խնդիրն այն է, որ նախքան ծառերի հատումը հարցը նախատեսված է եղել ընդգրկել միայն ապրիլի 30-ի նիստում, և միայն ավագանու քննարկումից ու հաստատումից հետո պետք է իրականացվեր հատման գործընթացը։



Ինչո՞ւ է Մարտունու համայնքապետարանը շտապել, ո՞վ է ծառահատման հրամանի հեղինակը։ Եթե գործընթացը սկսվել է առանց հարցի քննարկման և հաստատման, ապա ողջամիտ կասկածներ են առաջանում, որ որոշումը նախապես է ընդունվել, և ավագանու անդամների համաձայնությունն այստեղ այնքան էլ էական չի եղել։

Oragir.News-ին ահազանգած ավագանու անդամները նշում են, որ պաշտոնական հիմնավորումներից մեկը եղել է այն, թե հատվող ծառերի մի մասը չորացած է։ Սակայն տեղում արված և մեզ փոխանցված լուսանկարներն ու տեսանյութերը այլ պատկեր են ներկայացնում։



Ինչպես ականատեսներն են պնդում, խոսքը վերաբերում է առողջ, կանաչ, մշտադալար ծառերին, որոնք կարևոր դեր ունեն քաղաքի օդի մաքրման և էկոհամակարգի պահպանման գործում։

«Ծառերը կտրում են, հետո նոր ավագանու նիստ են անում, որ որոշեն՝ ծառը կտրե՞ն, թե չկտրե՞ն։ Եթե արդեն կտրել ես, էլ ինչո՞ւ ես հարցը բերում օրակարգ։ Այսինքն՝ թքած ունեն ավագանու կարծիքի վրա»,- նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքացիները պնդում են, որ ծառահատման նախաձեռնությունը Մարտունու համայնքապետարանինն է, սակայն զավեշտն այն է, որ ավագանու որոշ անդամներ նույնիսկ տեղյակ չեն եղել և որոշման ընդունմանը չեն մասնակցել։

Oragir.News-ը Մարտունու համայնքապետարանից պարզաբանում կխնդրի, թե արդյոք երբ և ինչ հիմքով է ընդունվել ծառահատման որոշումը, և ինչու են աշխատանքները սկսվել մինչև ավագանու քննարկումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին