Ավելին 2 ամիս առաջ - 21:19 24-04-2026

Ծխից զերծ սերունդներ. Մեծ Բրիտանիան օրենքով կարգելի ծխախոտը

Մեծ Բրիտանիան անում է անհնարինը. արգելում է ծխախոտը ընդմիշտ՝ բոլոր սերունդների համար։

Խորհրդարանը հաստատել է վիճահարույց «ծխից զերծ սերունդների» մասին օրենքը։ Այժմ 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր ոք երբեք չի կարողանա օրինական կերպով գնել ծխախոտ կամ վեյփ։

Սա փաստացի նշանակում է ծխախոտի օգտագործման վերջը երկրում. տարիքային սահմանափակումը կբարձրացվի ամեն տարի, մինչև ծխելը լիովին վերացվի։

«Սա կարևոր քայլ է, որը կստեղծի նիկոտինից զերծ սերունդ»,- հայտարարում են իշխանությունները։

Վերջին քայլը Չարլզ III թագավորի պաշտոնական հաստատումն է: Դրանից հետո օրենքը կմտնի ուժի մեջ: Եթե ստորագրվի, Մեծ Բրիտանիան կդառնա ծխելու դեմ օրենսդրություն ընդունող առաջին երկիրը:

Ամենից շատ դիտված