Ներքին 5 ամիս առաջ - 19:47 23-04-2026

Արթիկում «մզկիթանման» եկեղեցու շինարարությունը կանգ է առել

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնք մուտք գործելուն պես աչքի է ընկնում անավարտ տեսքով նորակառույց մի շինություն, որը տեղացիներից շատերը արտաքին տեսքի պատճառով «մզկիթանման» եկեղեցի են անվանում։

Կառույցը արդեն շուրջ երկու տարի է՝ կիսատ մնացած վիճակում է և դարձել է քննարկումների թեմա համայնքում։

Oragir.News-ի հետ զրույցում արթիկցի տղամարդը նշել է, որ հստակ տեղեկություն չունի, թե ինչ կառույց է այն, սակայն առաջին հայացքից իրեն նույնպես մզկիթ է հիշեցնում։

«Ես էլ մզկիթի կնմանեցնեմ, բայց եսիմ, կարող է աբլիցովկա անեն, գմբեթի տեսք տան, եկեղեցի դառնա։ Երկու տարի առաջ եկան էսպես սարքեցին, ուրիշ բաներ չգիտենք»,- ասել է նա։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է նաև Արթիկի գլխավոր ճարտարապետ Արկադի Գրիգորյանի հետ, ով վստահեցրել է՝ խոսքը մզկիթի մասին չէ, այլ եկեղեցու։

«Ես ձեզ ասեմ, որ մզկիթ չէ, եկեղեցի է։ Շինարարական աշխատանքները կիսատ մնացին, որովհետև փաստաթղթերի հետ կապված խնդիր կար։ Աշխատանքները դադարեցվեցին, և մինչ օրս նոր զարգացում չկա։ Վերջնական տեսքը դեռ պարզ չէ, քանի որ թղթատարության հարցը չի լուծվել»,-նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ եկեղեցու կառուցումը նախաձեռնել էր Արթիկից սերող բարերարը։ Սակայն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով աշխատանքները դադարեցվել են դեռ սկզբնական փուլում։

«Անգամ եկեղեցու անունը որոշված չէր։ Այն, ինչ հիմա տեսնում եք, կատարվել է ընդամենը մեկ ամսվա ընթացքում։ Փաստաթղթերը պատշաճ տեսքի չբերվեցին, ու այդպես էլ մնաց։ Հույս ունենք, որ խնդիրը կկարգավորվի»,- հավելել է Արթիկի գլխավոր ճարտարապետը։

Անահիտ Չալիկյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան