Ներքին 2 ամիս առաջ - 12:44 23-04-2026

Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս սրբազան

Մենք մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում մարդկության դեմ գործված այս ցեղասպանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ապրիլի 24: Աշխարհի ողջ հայությունը հոգու ծնրադրությամբ ու աղոթքով է հիշում 1915 թվականի հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակ նախնիներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին հանուն հավատի, հանուն հայրենիքի:

Ավելի քան մեկ ու կես միլիոն հայ սպանվեց իր իսկ հայրենիքում, իր իսկ տան շեմին, դարձան գաղթական ու որբ, դարձան անտուն ու հայրենազուրկ:

Մենք չենք կարող ուրանալ....
Մենք չենք կարող դավաճանել....

Մենք չենք կարող մոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ արյունը, նրանց լույս հիշատակը, արդարադատության նրանց պահանջը:

Ուստի մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում մարդկության դեմ գործված այս ցեղասպանությունը:

Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը:

Մերժում ենք, որովհետև ցեղասպանությունը ոճրագործություն է Աստծո դեմ է և չունի արդարացում:

Մերժում ենք, որպեսզի կանխվեն նոր ցեղասպանությունները, ինչի ականատեսը եղանք Սումգայիթում ու բռնազավթված Արցախում:

Որպես պահանջատեր ժողովուրդ, որպես ազգային արժանապատվության վկայություն, որպես սրբազան ուխտ ու հավատարմության առհավատչյա պիտի շարունակենք ամեն ջանք գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից