Ներքին 5 ամիս առաջ - 20:11 22-04-2026

Հ1-ը անդրադարձել է Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումների վերաբերյալ տեղեկություններին

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը անդրադարձել է Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումների վերաբերյալ տեղեկություններին։

Նա հայտարարել է, որ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրից ուղիղ հեռարձակումների ձևաչափն ու տևողությունը չեն փոխվել:

«От создателей «Եղեռնի հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից ուղիղ եթերը», մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին: Բացի «Լուրերի» եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ 13:00-ը ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:

Նաև կառուցելու ենք հատուկ տաղավար հուշահամալիրի տարածքում՝ ուղիղ եթերում հարցազրույցներ անելու համար վերջին 3 տարիների պես:

Այդ օրը մեր եթերում է լինելու Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, իսկ երեկոյան կունենանք պրեմիերա՝ առաջին անգամ եթերում կլինի բազմաթիվ մրցանակներ ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:

Առաջին ալիքի ուղիղ եթերում ցուցադրելու ենք նաև ըմբշամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների՝ հայ մարզիկների մասնակցությամբ ելույթները:

Հ.Գ. Այդ օրը Հանրայինի 100-ից ավելի աշխատակիցներ ամբողջ օրն աշխատելու են հուշահամալիրի տարածքում, որ ապահովեն ուղիղ եթերի չընդհատվող ազդանշան ոչ միայն Հանրայինի ալիքների, այլ նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների և առցանց հեռարձակողների համար»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից Հ1-ը ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն, ոչ թե կեսգիշեր։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է