Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 20:07 21-04-2026

Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Թաթոյանը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

Եվրամիությունը, որը հայտարարել է ՀՀ ընտրություններում ռուսական ազդեցությանը հակազդելու պատրաստակամության մասին, պետք է նույն կերպ արձագանքի նաև Ադրբեջանից եկող սպառնալիքներին։

Այս մասին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին ուղղված նամակում գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Վերջինս ներկայացրել է փաստեր, որոնք, ըստ նրա, վկայում են Ադրբեջանից հնչող ուղիղ և քողարկված սպառնալիքների մասին՝ կապված Հայաստանում հնարավոր իշխանափոխության հետ։
«Փաստագրված դեպքերի թվում են հետևյալները․ Ադրբեջանի իշխող կուսակցության մի պատգամավոր հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Հայաստանում ընդդիմության հաղթանակը կարող է դրդել Ադրբեջանին պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահի վարչակազմի վերահսկողության տակ գտնվող թերթը նշել է, որ Հայաստանում «ռևանշիստական» կառավարությունը «կառավարելու ոչինչ չի ունենա», իսկ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցը հայտարարել է, որ «հատկապես կարևոր է», որպեսզի իշխանությունը Հայաստանում մնա այն ուժերի ձեռքում, որոնք համահունչ են Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։ Այս հայտարարությունները, միասին վերցված, ներկայացնում են Բաքվում պետական իշխանություն ներկայացնող դերակատարների համակարգված փորձ՝ ահաբեկելու միջոցով ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա»,- նշված է նամակում։

Արման Թաթոյանը կոչ է արել ԵՄ առաքելությանը Հայաստանում՝
հրապարակայնորեն դատապարտել նշված հայտարարությունները և արձանագրել այս միջամտության առկայությունը՝ որպես Հայաստանի ընտրական գործընթացի վրա դրսից ազդելու հակաիրավական և անընդունելի փորձեր։

ընդլայնել այն մեխանիզմները, որոնք նրանք օգտագործում են, ինչպես նշել է ԵՄ-ն, ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար։ Ներառել նաև ադրբեջանական միջամտության փորձերի բացահայտումը, հրապարակումը և հակազդումը՝ թափանցիկ և հետևողական ձևով։
Նա նաև ընդգծել է, որ արտաքին միջամտության դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի և պետք է իրականացվի անկախ դրա աղբյուրից։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան