Ներքին Միտք 4 ամիս առաջ - 19:49 21-04-2026

Ստեփանակերտի Մայր Տաճարի ոչնչացման ուղիղ պատասխանատուն հարևան «խաղաղասեր» երկրի ղեկավարների երևանյան «սրտիկային» դրածոն է

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մեկ տարի առաջ այս օրերին Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ Շվեյցարիայում գումարվեց կարևոր միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանությանը։

Ի՞նչ եղավ հետո։ Հետո, նախ, Փաշազադեն, ապա նրա երևանյան անվանակիցը սկսեցին հրեշավոր արշավ Հայոց Եկեղեցու դեմ։ Դրանով Հայոց Եկեղեցին զրկվեց Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանության օրակարգն առաջ մղելու հնարավորությունից։

Այսպիսով, Ստեփանակերտի Մայր Տաճարի ոչնչացման ուղիղ պատասխանատուն ոչ միայն հարևան «խաղաղասեր» երկրի ղեկավարներն են, այլև նրանց երևանյան «սրտիկային» դրածոն, այլև այդ դրածոյին շահի համար աջակցող ու քաջալերող յուրաքանչյուր ոք՝ սկսած ալենից՝ վերջացրած Աբրահամով։

Սա՛ է դաժան ճշմարտությունը։ Ինչ-որ քնձռոտ շինթույլտվության, ինչ-որ քնձռոտ աշխատանքի, էրկու կոպեկ պարգևավճարի դիմաց նիկոլ աջակցողները հավասարապես պատասխանատու են։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում