Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 19:10 20-04-2026

Միշտ եմ ասել, որ չենք հասցնի Սահմանադրությունը մարտին հրապարակել․ Արթուր Սաքունց

«Չեմ կարծում, որ այնպիսի դրույթներ կան նոր Սահմանադրությունում, որոնք նախընտրական շրջանում իշխանությունը խուսափում է հրապարակել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը։

Նշենք, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել է՝ Սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց հստակ ժամկետ չի նշել, թե երբ կհրապարակվի: Մինչդեռ մեկ ամիս առաջ նա վստահեցրել էր՝ Մայր օրենքի տեքստը մարտին կհրապարակվի: Սաքունցի պնդմամբ՝ Սահմնադրության շատ հատվածներ կան, որոնք դեռ չեն հասցրել քննարկել։

«Կառավարության գլուխը չենք հասցրել նայենք, սահմանադրական կարգի հիմունքները չենք կարողացել հասցնել, տեղական ինքնակառավարում չենք կարողացել հասցնել, ու դատական իշխանության գլուխը չենք հասցրել։ Ես միշտ եմ ասել, որ չենք հասցնի, որովհետև ծավալը մեծ է»,- եզրափակեց նա։ Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել