Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 11:49 20-04-2026

Որպես քաղաքական գործիչ՝ սխալ եմ թույլ տվել. Սարիկ Մինասյանը հայհոյելու համար ներողություն է խնդրում 

Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած միջոցառման վայրից իր գրառման տակ քաղաքացիներին հայհոյելուն։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորիս երեկվա աննախադեպ երթի և ստացված համերգի առիթով:

Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը՝ ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ, վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքս, քաղաքական թիմիս։

Հայկական մտածելակերպին տուրք տալով` որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։

Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Նաև շնորհակալ եմ հարյուրավոր նամակների և մեկնաբանությունների համար, որտեղ դուք ձեր անկեղծ աջակցություն եք հայտնել։

Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում։

Նաև հորդորում եմ` մարդկանց չթիրախավորել և չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Աստված բոլորիս օգնական»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սարիկ Մինասյանը ֆեյսբուքի իր էջում սեռական բնույթի հայհոյանքներով է պատասխանել քննադատություններին:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում