Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 09:22 20-04-2026

Ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Մեր նախընտրական ծրագիրը սկսվում է իմ ուղերձով, ուղերձն իր հերթին սկսվում է մեջբերումով Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրից, որն ընդունվել է 2021 թվականին՝ Ազգային ժողովում։ Իհարկե, այս կտորը վերջին շրջանում ես բազմիցս եմ մեջբերել, բայց նաև որպես մեր նախընտրական ծրագրի անբաժանելի մաս ուզում եմ նորից ընթերցել։

Եվ այսպես՝

«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, (2021 թ.) արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»։

Եվ 2021 թվականի ընտրությունների ամփոփումից հետո ու նաև հիմա ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին․

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի,

Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։

Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։

Հունիսի 7-ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Ձեր՝ Նիկոլ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան